Վիզա

Աշխատանքային Քարտ (Zaměstnanecká karta)

Հրապարակված է՝ 10 Հունիսի, 2026

Աշխատանքային Քարտ (Zaměstnanecká karta)

Երկարաժամկետ կացության թույլտվություն է Չեխիայում աշխատելու նպատակով։ Այն համատեղում է և՛ կացության իրավունքը, և՛ աշխատելու թույլտվությունը։

Աշխատանքային քարտը (Zaměstnanecká karta) Չեխիայի Հանրապետության կողմից տրվող երկարաժամկետ թույլտվություն է, որը թույլ է տալիս օտարերկրացուն բնակվել և աշխատել կոնկրետ աշխատատեղում։

Գործընթացի հիմնական քայլերը.

  • Քայլ 1. Գտնել գործատու Չեխիայում և կնքել աշխատանքային պայմանագիր կամ ապագա պայմանագրի համաձայնագիր։
  • Քայլ 2. Գործատուն հայտարարում է թափուր աշխատատեղը Չեխիայի աշխատանքի նախարարության (Úřad práce) պորտալում օտարերկրացիների համար։
  • Քայլ 3. Գրանցվել և ներկայացնել դիմումը Երևանում Չեխիայի դեսպանատուն։
  • Քայլ 4. Դիմումի քննարկումը տևում է 60-ից 90 օր (որոշ դեպքերում մինչև 120 օր):

Պարտադիր փաստաթղթեր.

  • Աշխատանքային պայմանագիր՝ Պայմանագրով նախատեսված աշխատավարձը չպետք է ցածր լինի չեխական նվազագույն շեմից, իսկ շաբաթական ժամերը պետք է լինեն առնվազն 15 ժամ։
  • Բնակության վայրի ապահովման փաստաթուղթ՝ Վարձակալության պայմանագիր կամ սեփականատիրոջ պաշտոնական հաստատում (Doklad o ubytování)։
  • Որակավորման ապացույց՝ Դիպլոմի կամ մասնագիտական որակավորման փաստաթղթի վավերացված չեխերեն թարգմանություն (Ապոստիլով կամ սուպերլեգալիզացիայով)։
  • Դատվածության տեղեկանք՝ ՀՀ իրավասու մարմիններից ստացված տեղեկանք, թարգմանված չեխերեն և հաստատված ապոստիլով։