Քո քայլերը ուսանողական վիզա ստանալու համար
Ուսանողական վիզա ստանալն հայաստանաբնակ ուսանողների համար կարող է բարդ և երկարատև գործընթաց լինել, բայց ճիշտ քայլերը կատարելու դեպքում հաջողությունը երաշխավորված է: Ստորև ներկայացված են հիմնական քայլերն ու պահանջվող փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Չեխիայում ուսանելու համար:
Քայլ 1. Ընդունվել համալսարան
1. Ընտրել համալսարան և ծրագիր՝ համապատասխան Ձեր ակադեմիական նպատակներին
2. Դիմել և տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը (օրինակ՝ դիմումի ձև, մոտիվացիոն նամակ, լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ):
3. Ստանալ ընդունման պաշտոնական նամակ համալսարանից:
4. Վճարել համալսարանի կողմից ներկայացված վճարները (եթե պահանջվում են):
Համալսարան ընդունվելը դեռ բավարար չէ Չեխիա մեկնելու համար. ամենակարևոր քայլերից է ուսանողական վավեր վիզա ունենալը: Հետևելով ստորև ներկայացված քայլերի հաջորդականությանը՝ Դուք կարող եք կազմակերպել փաստաթղթերի հավաքագրումը և վիզայի դիմումը:
Քայլ 2. Դիմել վիզայի ստացման համար դեսպանատաուն կամ հյուպատոսություն
1. Գրանցվել վիզայի ստացման համար Չեխիայի դեսպանատանը կամ հյուպատոսությունում:
2. Քանի որ հանդիպման օրերը արագ են սպառվում, նշանակել հանդիպումը որքան հնարավոր է շուտ:
Քայլ 3. Հավաքել պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ փաստաթղթերը՝
- Դիմումի ձև՝ ճիշտ և ամբողջական լրացված ու ստորագրված:
- Նամակ համալսարանից, որը ցույց կտա Ձեր համալսարան ընդունվելու մասին:
- Վավեր անձնագիր (պետք է վավեր լինի դիմումի ողջ գործընթացի ընթացքում):
- Ֆինանսական միջոցների ապացույց՝ (օրինակ՝ բանկային հաշվի քաղվածք կամ կրթաթոշակի հավաստագիր):
- Կեցության մասին փաստաթուղթ՝ (օրինակ՝ հանրակացարանի պայմանագիր կամ վարձակալության փաստաթուղթ):
- Առողջության ապահովագրություն:
- Քրեական ռեգիստրից տեղեկանք՝ թարգմանված չեխերեն:
- Լուսանկարներ՝ անձնագրային չափսով:
Քայլ 4. Ներկայանալ դեսպանատուն
1. Հանդիպման ժամանակ ներկայացնել բոլոր փաստաթղթերը:
2. Վճարել վարչական վճարը՝ հաստատելու համար վիզայի դիմումի ընդունումը:
Քայլ 5. Սպասել վիզայի որոշմանը
- Վիզայի մշակման գործընթացը կարող է տևել 60-120 օր, ուստի պետք է դիմել նախապես
- Հետևել դիմումի կարգավիճակին՝ կապ հաստատելով դեսպանատան կամ հյուպատոսության հետ:
Այս քայլերը ճիշտ կատարելուց հետո կա հնարավորություն, որ վիզան կհաստատվի: Սակայն եթե դիմումը մերժվի, ապա Դուք կարող եք բողոքարկել որոշումը՝ վճարելով բողոքարկման համար նախատեսված վճարներ: Ուշադրություն դարձրեք, որ այս գործընթացը նույնպես կարող է երկար տևել և չի երաշխավորում, որ վիզան հաստատվելու է:
Կարևոր է, որ բոլոր փաստաթղթերը ճշգրիտ լինեն, քանի որ նույնիսկ փոքր սխալները կարող են դառնալ մերժման պատճառ: Եթե վստահ չեք գործընթացի որոշ փուլերում, կարող եք դիմել մեր փորձառու մասնագետների օգնությանը, ովքեր կօգնեն ճիշտ պատրաստել փաստաթղթերը և ներկայացնել դիմումը: