Պրահայի առաջատար պետական համալսարաններն ունեն համաշխարհային ճանաչում և առաջարկում են բազմազան մասնագիտական ծրագրեր։
1. Կառլի Համալսարan (Univerzita Karlova)
Հիմնադրվել է 1348թ. Կառլոս IV կայսեր կողմից։ Այն Կենտրոնական Եվրոպայի հնագույն համալսարանն է։ Հանրահայտ է իր բժշկական ֆակուլտետներով, իրավաբանությամբ, փիլիսոփայությամբ և ֆիզիկամաթեմատիկական գիտություններով։
2. Չեխիայի Տեխնիկական Համալսարան (ČVUT)
Եվրոպայի առաջատար և հնագույն տեխնիկական բուհերից մեկը (հիմնադրվել է 1707թ.)։ Ունի հզորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների, մեքենաշինության, ճարտարապետության և միջուկային ֆիզիկայի ֆակուլտետներ։
3. Պրահայի Տնտեսագիտական Համալսարան (VŠE)
Չեխիայի առաջատար տնտեսագիտական բուհն է։ Պատրաստում է բարձրորակ մասնագետներ ֆինանսների, բիզնեսի կառավարման, միջազգային հարաբերությունների և տնտեսական ինֆորմատիկայի ոլորտներում։
4. Չեխիայի Գյուղատնտեսական Համալսարան (ČZU)
Հայտնի է էկոլոգիայի, բնապահպանության, բիզնեսի կառավարման և տնտեսագիտական ծրագրերով։ Ունի ժամանակակից ուսանողական կամպուս Պրահայի Suchdol թաղամասում։
