Գրանցում օտարերկրացիների ոստիկանությունում

Գրանցում օտարերկրացիների ոստիկանությունում

Գրանցում օտարերկրացիների ոստիկանությունում (Cizinecká policie) 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Չեխիա ժամանելիս օտարերկրացիների ոստիկանությունում (Cizinecká policie) գրանցումը պարտադիր օրենսդրական պահանջ է։

Ինչ է անհրաժեշտ ներկայացնել.

  • ՀՀ անձնագիր (վավերական վիզայով)։
  • Բնակարանի վարձակալության պայմանագիր կամ բնակության ապահովման հատուկ ձևաթուղթ (Doklad o ubytování) սեփականատիրոջ պաշտոնական կնիքով/ստորագրությամբ։
  • Լրացված սահմանային քարտ (ստացվում է տեղում)։
  • Ճամփորդական բժշկական ապահովագրություն։

*Եթե դուք բնակվում եք հյուրանոցում կամ համալսարանական հանրակացարանում, ապա գրանցումը սովորաբար կատարվում է ադմինիստրացիայի կողմից ավտոմատ կերպով։